• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Մարտ 2023 18:33
  • 388.53
  • 418.37
  • 5.08
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Կալանավորվածի համար ընտանիքի անդամներին տեսակցելու կամ նրանց հետ խոսելու արգելքը հաճախ ունի պատժելու նպատակ․ ՀՀ ՄԻՊ

Իրավունք, Հայաստան,
06 Սեպտեմբեր 2021 13:52
ShareShareShare
Наш Telegram
Կալանավորվածի համար ընտանիքի անդամներին տեսակցելու կամ նրանց հետ խոսելու արգելքը հաճախ ունի պատժելու նպատակ․ ՀՀ ՄԻՊ
telegram

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ բողոքներ է ստացել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Ստացվել է 2020 տարեկան հաղորդում։

«Կալանավորվածի համար ընտանիքի անդամներին տեսակցելու կամ նրանց հետ խոսելու արգելքը հաճախ ունի պատժելու նպատակ և կիրառվում է մեխանիկորեն։

Ինչպես 2020 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ բողոքներ է ստացել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին:

Այդ բողոքների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կայացրած որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրներն այս առումով համակարգային են, անթույլատրելի պրակտիկան՝ շարունակական: Քրեական հետապնդման մարմնի և դատարանի՝ կալանավորված անձի տեսակցություններն արգելող որոշումները ոչ միշտ են բավարար պատճառաբանված:

Մեծամասամբ վարույթն իրականացնողը բավարարվում է օրենսդրական նորմերի վկայակոչմամբ, և առհասարակ չի կատարվում համադրում գործի փաստական հանգամանքների, գործով ձեռք բերված փաստական տվյալների հետ:Ինչ վերաբերում է կայացված որոշման վերանայմանը, ապա որոշ դեպքերում կա՛մ դա անհարկի ձգձգվում է կամ ընդհանրապես չի քննարկվում սահմանափակման շարունակական կիրառման անհրաժեշտության հարցը: Նման պայմաններում սահմանափակումը հաճախ կիրառվում է ինքնանպատակ, առանց իրավաչափ շահի հետապնդման, ավելին, ունենում է կալանավորված անձին հոգեճնշելու, նրանից քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու միտում:

Ստացվում է, որ անձին ազատությունից զրկելուց զատ, նրան պատճառվում են լրացուցիչ զրկանքներ՝ ընտանիքի հետ կապը սահմանափակելու ձևով:Օրինակ՝ բողոքներից մեկով կալանավորած կինը զրկվել է անչափահաս երկու երեխաներին տեսնելու կամ նրա հետ խոսելու հնարավորությունից և չեն ներկայացվել պատշաճ հիմնավորումներ։ Գործերից մեկով սահմանվել և շուրջ վեց ամիս արգելանք է կիրառվել կալանավորված անձի տեսակցությունների և հեռախոսազանգերի նկատմամբ (ներառյալ՝ զավակների): Ընդ որում, չի վերացվել նաև պաշտոնական հաղորդակցության արդյունքում: Քրեական գործը քննող քննիչները, դատախազները, դատավորները արգելանքի անհրաժեշտությունը հաճախ են արդարացնում իրավաչափ շահով՝ ցուցաբերելով ձևական մոտեցում և այդպես էլ չեն պարզաբանում, թե ինչ փաստական տվյալների արդյունքում է հետևություն արվել, որ անձը, օգտվելով տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների իրավունքից, կխոչընդոտի գործով օբյեկտիվ քննություն կատարելուն:

Այս համատեքստում հատկապես պարզ չէ, թե օրինակ՝ մանկահասակ երեխաները ինչ առնչություն ունեն անձին մեղսագրվող արարքի հետ, նրանց տեսակցությունները կամ հեռախոսային խոսակցություններն ինչպես կարող են խոչընդոտ հանդիսանալ գործի քննությանը: Հարկ է նկատել, որ գործնականում տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելվում են միաժամանակ: Սովորաբար, նախ, վերացվում է տեսակցությունների արգելքը, իսկ հեռախոսային խոսակցությունների արգելքը ևս որոշ ժամանակահատված շարունակվում է պահպանվել: Նման մոտեցումը վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանում է հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մեխանիզմի բացակայությամբ:

Մասնավորապես, ըստ քննչական մարմինների, հեռախոսազանգերի դեպքում չկա որևէ գործիքակազմ պարզելու համար, թե իրականում ում հետ է կալանավորված անձը խոսում: Այս առումով անվիճելի է, որ ինչպես թերի իրավակարգավորումները, այնպես էլ անձի վարքագծի իրավաչափության վերահսկողության մեխանիզմների բացակայությունը չի կարող հանգեցնել անազատության մեջ գտնվող անձի իրավունքի ոչ համաչափ սահմանափակմանը: Ուստի, հարցի լուծման համար չպետք է իրավիճակային լուծում առաջարկել մարդու իրավունքի սահմանափակման տեսանկյունից: Համակարգային լուծման համար անհրաժեշտ են այլընտրանքային մոտեցումներ:

Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի երկու տարբեր, ինքնուրույն միջոցներ են, ուստի, ամեն դեպքում, պետք է քննարկվի դրանցից յուրաքանչյուրի սահմանափակման անհրաժեշտության հարցը. ոչ մի դեպքում չպետք է մեկի սահմանափակումն ինքնին հանգեցնի մյուսի սահմանափակմանը: Արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու և մերձավոր ազգականների հետ տեսակցելու իրավունքի իրացման օրենսդրական և գործնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրավակիրառ պրակտիկայում առաջ եկող խնդիրներն, ի թիվս այլնի, նաև օրենսդրական թերի և ոչ հստակ կարգավորումների արդյունք են:

ՀՀ օրենսդրությունն այս առումով թեև բովանդակում է որոշակի կարգավորումներ, այնուհանդերձ դրանք բավարար չեն իրավունքի իրական երաշխավորման համար: Ցանկացած պարագայում՝

1. ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող լինել ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հիմք: Նման հաղորդակցման ցանկացած սահմանափակում պետք է ունենա հատուկ և անհատականացված հիմնավորում,

2. տեսակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակից պետք է առանձնացնել ազատությունից զրկվածի ընտանիքի անդամներին կամ մերձավոր ազգականներին ու նրանց հետ տեսակցելու իրավունքը սահմանափակելու հնարավորության համար նախատեսել ավելի խիստ պահանջներ,

3. ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ ձերբակալվածի կամ կալանավորվածի տեսակցության իրավունքը սահմանափակելու լիազորությամբ չպետք է օժտված քննիչը,

4. այս իրավունքը սահմանափակող որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

5. դրանք պետք է անհապաղ հանձնվեն կալանավորվածին և/կամ նրա փաստաբանին՝ բողոքարկման իրավական հնարավորությունից լիարժեք օգտվելու նպատակով,6. ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքը սահմանափակող որոշումը պետք է պարբերաբար վերանայվի՝ անկախ ազատությունից զրկված անձի ցանկությունից կամ վերաբերմունքից:

Վերոնշյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ: Դեռ 2018 թվականին, համագործակցելով Արդարադատության նախարարության հետ, ներկայացրել է նախարարություն։ Հետագայում բազմիցս քննարկվել է Ազգային ժողովի Պետական-իրավական, ինչպես նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում։ Մինչև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կազմում օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, անհրաժեշտ է պրակտիկան զարգացնել այն ուղղությամբ, որ վարույթն իրականացնողի կողմից կայացված յուրաքանչյուր որոշմամբ հստակ ամրագրվի անձանց շրջանակ, որոնց հետ արգելվում են կալանավորված անձանց տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունները: Միաժամանակ, անհրաժեշտ է պարբերաբար վերանայել որոշումն ու արգելքի անհրաժեշտության վերացման դեպքում վերացնել կայացված որոշումը»:

telegram

Առնչվող Նորություններ

Մոտ 100 ՀՀ քաղաքացիներ ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում․ «Հետք»

Մոտ 100 ՀՀ քաղաքացիներ ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում․ «Հետք»

28 Մարտ 2023 17:27

Մոտ 100 ՀՀ քաղաքացիներ արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում։ Այս մասին գրում է «Հետք»-ը։ Պարբերականը գրում է, որ քաղաքացիների...

Գլուխները պատին են տվել ասողները, տունս պետությանը չեմ տա․ Վլադիմիր Գասպարյան

28 Մարտ 2023 17:00

Տունս պետությանը չեմ վերադարձնի, գլուխները պատին են տվել ասողները։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր...

Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՀՀ-ն չի կարող ձերբակալել ՌԴ նախագահին․ Արա Խզմալյան

Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՀՀ-ն չի կարող ձերբակալել ՌԴ նախագահին․ Արա Խզմալյան

28 Մարտ 2023 15:30

Հռոմի ստատուտն իրական գործիք է ՀՀ կենսական շահերի համար։ Այն վավերացնելուց հետո ՀՀ-ն չի կարող ձերբակալել ՌԴ նախագահին, բայց կարող...

«Հայաստանը և Եվրասիական ինտեգրման զարգացման ուղղությունները» թեմայով քննարկում (ուղիղ)

«Հայաստանը և Եվրասիական ինտեգրման զարգացման ուղղությունները» թեմայով քննարկում (ուղիղ)

28 Մարտ 2023 14:23

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել «Զովք» սուպերմարկետների ցանցում խուզարկությունների մասին

Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել Նոր Զովք սուպերմարկետների ցանցի գործով ներգրավված անձին

28 Մարտ 2023 12:00

Վերաքննիչ դատարանը մերժել է «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի գործով անցնող անձին կալանքից ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը, հայտնում է դատական...

Սահմանին կուտակումներ չկան, լարվածություն կա. Քոչարյան

Սահմանին կուտակումներ չկան, լարվածություն կա. Քոչարյան

27 Մարտ 2023 21:34

Լայնամասծտաբ պատերազմի վտանգ այսօր չկան, ընթանում են բանակցային գործընթացներ։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության...

Ավելին
  • Լուրեր
Հայաստան-Կիպրոս․ հրապարակվել է մեր հավաքականի կազմը

Հայաստան-Կիպրոս․ հրապարակվել է մեր հավաքականի կազմը

28 Մարտ 2023 18:17
Թուրքիան ծրագրում է սեղմ ժամկետներում դառնալ գազի գնագոյացման գլոբալ կենտրոն

Թուրքիայի ընդդիմությունը պահանջել է հանել Էրդողանի թեկնածությունը

28 Մարտ 2023 17:53
Վարչապետը նշել է երկաթուղու զարգացման ռազմավարական տեսլականի անհրաժեշտությունը

Փաշինյանը կմասնակցի ԱՄՆ-ի նախաձեռնած ժողովրդավարության հարցերով գագաթնաժողովին

28 Մարտ 2023 17:37
Մոտ 100 ՀՀ քաղաքացիներ ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում․ «Հետք»

Մոտ 100 ՀՀ քաղաքացիներ ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում․ «Հետք»

28 Մարտ 2023 17:27

Գլուխները պատին են տվել ասողները, տունս պետությանը չեմ տա․ Վլադիմիր Գասպարյան

28 Մարտ 2023 17:00
Միխայիլ Գալուստյանի կրտսեր դուստրը մանկական հագուստի դիզայներ է դարձել

Միխայիլ Գալուստյանի կրտսեր դուստրը մանկական հագուստի դիզայներ է դարձել

28 Մարտ 2023 16:19
Փորձագետը պարզաբանել է, թե ինչու է ՌԴ-ն նախընտրում դեպի Իրան ելքը կազմակերպել Ադրբեջանի, այլ ոչ ՀՀ տարածքով

Փորձագետը պարզաբանել է, թե ինչու է ՌԴ-ն նախընտրում դեպի Իրան ելքը կազմակերպել Ադրբեջանի, այլ ոչ ՀՀ տարածքով

28 Մարտ 2023 15:56
Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՀՀ-ն չի կարող ձերբակալել ՌԴ նախագահին․ Արա Խզմալյան

Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՀՀ-ն չի կարող ձերբակալել ՌԴ նախագահին․ Արա Խզմալյան

28 Մարտ 2023 15:30
Սերյոժա Բարսեղյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Սերյոժա Բարսեղյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

28 Մարտ 2023 14:48
«Հայաստանը և Եվրասիական ինտեգրման զարգացման ուղղությունները» թեմայով քննարկում (ուղիղ)

«Հայաստանը և Եվրասիական ինտեգրման զարգացման ուղղությունները» թեմայով քննարկում (ուղիղ)

28 Մարտ 2023 14:23
Կանադայի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին

Կանադայի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին

28 Մարտ 2023 13:41
Ադրբեջանի ներկայացուցիչների հետ պատրաստ ենք հանդիպել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում․ Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի ներկայացուցիչների հետ պատրաստ ենք հանդիպել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում․ Արցախի ԱԳՆ

28 Մարտ 2023 13:20
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի առաջնության 9-րդ տուրում

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի առաջնության 9-րդ տուրում

28 Մարտ 2023 12:24
ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել «Զովք» սուպերմարկետների ցանցում խուզարկությունների մասին

Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել Նոր Զովք սուպերմարկետների ցանցի գործով ներգրավված անձին

28 Մարտ 2023 12:00
«Դադարեցրեք Արցախի շրջափակումը». Արցախի և ՀՀ դրոշները՝ Շվեդիա-Ադրբեջան խաղում

«Դադարեցրեք Արցախի շրջափակումը». Արցախի և ՀՀ դրոշները՝ Շվեդիա-Ադրբեջան խաղում

28 Մարտ 2023 11:29
Փոխարժեքները Հայաստանում. արտարժույթի շուկայում փոփոխություններ չեն եղել

Փոխարժեքները Հայաստանում․ դոլարն ամրապնդվել է դրամի նկատմամբ

28 Մարտ 2023 11:07
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բայրամովին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի մասին

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բայրամովին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի մասին

28 Մարտ 2023 10:43
Ատոմ Էգոյանի քույրը՝ դաշնակահար Իվ Էգոյանը համերգով հանդես կգա Հայաստանում

Ատոմ Էգոյանի քույրը՝ դաշնակահար Իվ Էգոյանը համերգով հանդես կգա Հայաստանում

28 Մարտ 2023 09:50
Ընդդիմությունը ՄԻՊ միասնական թեկնածու է առաջադրել

Ընդդիմությունը ՄԻՊ միասնական թեկնածու է առաջադրել

28 Մարտ 2023 09:32
Եղանակը Հայաստանում ու Արցախում մարտի 28-ին

Եղանակը Հայաստանում ու Արցախում մարտի 28-ին

28 Մարտ 2023 09:17
Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան

Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան

27 Մարտ 2023 23:34
Арцахский депутат раскрыл детали переговоров Степанакерта с Баку

Արցախցի պատգամավորը բացահայտել է Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունների մանրամասները

27 Մարտ 2023 22:47
«Շատ վատ է» և «Ավելի գեղեցիկ կլինի». քաղաքացիները գնահատել են Երևանի կենտրոնում ծառահատումները

«Շատ վատ է» և «Ավելի գեղեցիկ կլինի». քաղաքացիները գնահատել են Երևանի կենտրոնում ծառահատումները

27 Մարտ 2023 22:35
Այս վարժությունը կօգնի քեզ հաղթահարել քրոնիկ հոգնածությունը

Այս վարժությունը կօգնի քեզ հաղթահարել քրոնիկ հոգնածությունը

27 Մարտ 2023 21:46
Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

ՌԴ ՊՆ-ն Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին է հայտնել

27 Մարտ 2023 21:38
Սահմանին կուտակումներ չկան, լարվածություն կա. Քոչարյան

Սահմանին կուտակումներ չկան, լարվածություն կա. Քոչարյան

27 Մարտ 2023 21:34
Արցախի նախագահը  ԱԽ նիստում հայտարարել է «ողջամիտ քայլերի» անհրաժեշտության մասին

Արցախի նախագահը ԱԽ նիստում հայտարարել է «ողջամիտ քայլերի» անհրաժեշտության մասին

27 Մարտ 2023 20:20
Ռուսաստանը Հայաստանին զգուշացրել է Հաագայի դատարանի վճիռների ճանաչման «խիստ բացասական» հետևանքների մասին

Ռուսաստանը Հայաստանին զգուշացրել է Հաագայի դատարանի վճիռների ճանաչման «խիստ բացասական» հետևանքների մասին

27 Մարտ 2023 20:12
Պետք է բարձր բղավենք, որ պահպանում ենք մեր բրենդները. Սուքիասյանը՝ Էկոնոմիկայի փոխնախարարին

Պետք է բարձր բղավենք, որ պահպանում ենք մեր բրենդները. Սուքիասյանը՝ Էկոնոմիկայի փոխնախարարին

27 Մարտ 2023 19:55
Հայաստան-Կիպրոս․ հրապարակվել է մեր հավաքականի կազմը
Սպորտ

Հայաստան-Կիպրոս․ հրապարակվել է մեր հավաքականի կազմը

28 Մարտ 2023 18:17

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստան-Կիպրոս խաղից առաջ հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ Facebook-յան էջից։  Նշենք,...

Կարդալ
Թուրքիան ծրագրում է սեղմ ժամկետներում դառնալ գազի գնագոյացման գլոբալ կենտրոն
Տարածաշրջան

Թուրքիայի ընդդիմությունը պահանջել է հանել Էրդողանի թեկնածությունը

28 Մարտ 2023 17:53

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են հանել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը մայիսին կայանալիք նախագահական ընտրություններից: Այս մասին հաղորդում են...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ