Այսօր ԱԺ-ում Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավար Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին այցելելիս վերջինս նրան հայտնել է, որ իր դեմ կալանքը և հետապնդումները իջեցվում են ուղիղ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրահանգով։
Այս մասին Ջհանգիրյանի մեկնաբանությունը ստանալու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց ԲԴԽ-ի լրատվական բաժնի հետ, որտեղից մեզ հայտնեցին․
«Գագիկ Ջհանգիրյանը նման անհեթեթ մեղադրանքը մեկնաբանելը համարում է անշնորհակալ գործ»։
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել 154.2 հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասով (ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելը): Նախընտրական քարոզարշավի ընթացքում հրապարակվեց տեսանյութ՝ հունիսի 18-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում նա աշխատակիցներին հորդորում էր մասնակցել ընտրություններին: Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: