Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը չի կալանավորվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Դատարանը միաժամանակ բավարարել է Լիպարիտ Սիմոնյանի բողոքը և ոչ իրավաչափ ճանաչել դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշումը։ Վերջինս անհապաղ ազատ է արձակվել։
Հիշեցնենք՝ վերջերս դպրոցի ուսուցչուհիներից մեկի և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ ձայնագրություն էր հրապարակվել: