Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի քվեարկություն։ Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբանների 84,3 տոկոս (937) կողմ ձայներով Սիմոն Բաբայանն ընտրվել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ։ Այս մասին հայտնել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը նշել է, որ Սիմոն Բաբայանն իր լիազորությունները ստանձնելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-ից: