Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց դատավորի թեկնածու Հրաչ Այվազյանին։
Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ իր կողմից դատավորների վրա ճնշումներ գործադրելու ահազանգերին։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ տեսակցության մանրամասները։
«Արմեն Չարչյանն ինձ հայտնել է, որ իր նկատմամբ խոշտանգումները ձեր ցուցումով են իրականացվել»,- ասաց Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել 154.2 հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասով (ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելը): Նախընտրական քարոզարշավի ընթացքում հրապարակվեց տեսանյութ՝ հունիսի 18-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում նա աշխատակիցներին հորդորում էր մասնակցել ընտրություններին: Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: