«Հրապարակի» տեղեկությունների համաձայն՝ այս պահին խուզարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը:
«Տոնոյանին, ըստ երեւույթին, կձերբակալեն և մեղադրանք կառաջադրեն: Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:
Ստեփան Գալստյանին եւս հրավիրել են ԱԱԾ: Մեր աղբյուրը հայտնում է, որ հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին եւ Սեյրան Օհանյանին:
Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում»,- ասված է հոդվածում:
Տեղեկության իսկությունը ստուգելու համար Armenia Today-ի թղթակիցը զանգահարեց ԱԱԾ, սակայն մամուլի պատասխանատուները չպատասխանեցին զանգերին։