ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի բնակարանում խուզարկություն չի կատարվել։
Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս փաստաբան Անահիտ Սարգսյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են նախատեսվում Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բնակարաններում։ Ըստ հրապարակումների՝ Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է։