Դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։
Աղբյուրը երեկ հայտնել էր, որ Կետրոնի դատարան են բերվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը): Կայքի հաղորդմամբ՝ դատական նիստը հետաձգվել է, այն, ըստ աղբյուրի, տեղի է ունենալու այսօր՝ 13:00-ին:
Հիշեցնենք նաև, որ ԶԼՄ-երով լուր էր տարածվել ՊՆ մի շարք պաշտոնյաների հարցաքնությունների մասին, սակայն մինչ այս պահը պաշտոնական դեռ որևէ հաստատում չկա։ Այսօր տեղի կունենա Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, խուզարկություն են իրականացրել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ՊՆ այլ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում։