Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, չորեքշաբթի օրը կայացած նիստում քննարկեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանների բողոքները:
Դատարանը որոշեց մերժել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանների բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման, որով որոշում էր կայացվել ուժի մեջ թողնել Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով նրա պաշտպանական միջնորդությունը գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։
Առուշ Առուշանյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու մեջ, նա կալանքի տակ է հուլիսի 16-ից:
Նշենք, որ Առուշանյանը մասնակցում է Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքով: