Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի գործով բաց լսումները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 15-ին Հաագայում։ Դրանք նվիրված կլինեն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջին։
Նշվում է, որ COVID-19 պանդեմիայի հետ կապված լսումները տեղի կունենան հիբրիդային ձևաչափով:
Հոկտեմբերի 18-19-ին դատարանը լսումներ կանցկացնի նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ: