ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկեն: Փաստաբանը դատական նիստից որոշ մանրամասներ է ներկայացրել:
«Դեռևս հուլիս ամսին, այսպես կոչված, անպիտան զենքի մասով փորձաքննություն է նշանակվել: Սակայն, դատական նիստի ընթացքում քննիչը տեղեկացրեց, որ փորձաքննություն չի արվել, և նոր փորձաքննություն է նշանակվել: Պահանջում ենք, որպեսզի սեղմ ժամկետներում փորձաքննություն կատարվի»,- նշեց Հովհաննիսյանը:
Հավելեք, որ ՊՆ նախկին նախարարը կալանքի տակ կմնա 2 ամիս:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։