Բաքուն Երևանից պահանջել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ադրբեջանին թույլ տա իրականացնել Արցախում՝ իր վերահսոկղության տակ անցած տարածքների անվտանգ և արդյունավետ ականազերծում: Նման պահանջը երեքշաբթի ՄԱԿ-ի միջազգային դատարանում լսումների ժամանակ հայտնել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ ատյանը պետք է պարտավորեցնի Հայաստանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի թույլ տա Ադրբեջանին արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծում իրականացնել»:
Դա պետք է արվի «ականների տեղակայման և բնութագրերի մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու միջոցով», – ընդգծել Է Մամեդովը՝ ընթերցելով երկու երկրների միջև ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ քննության շրջանակներում ապահովիչ միջոցների ներդրման մասին վերջնական պահանջները: