Վրաստանի ֆինանսների նախարարության «Սարպի» մաքսային անցակետում չհայտարարագրված ոսկու ներմուծման փորձի երկու դեպք է կանխվել: Այս մասին հայտնում է «Грузия Онлайн»-ը։ Աղբյուրը, վկայակոչելով գերատեսչության տվյալները, նշում է, որ ոսկյա իրերի ընդհանուր արժեքը կազմել է 21 401 97 լարի:
«Վրաստանի և Հունաստանի քաղաքացիներ Ն.Բ.-ին եւ Լ.Ա.-ին պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր՝ 202,34 գրամ ընդհանուր քաշով: Վրաստանի քաղաքացին տուգանվել է 3202,97 լարիով, իսկ Հունաստանի քաղաքացու գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը: Կանխվել է սահմանով ոսկու ապօրինի տեղափոխման ևս մեկ դեպք։ Հայաստանի քաղաքացի Գ.Պ.—ին պատկանող ուղեբեռի զննման արդյունքում հայտնաբերվել են 17 686,5 լարի արժողության (100 գրամ ընդհանուր քաշով) չհայտարարագրված ոսկյա ձուլակտորներ», – ասված Է հայտարարության մեջ: