«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը ձերբակալվել է։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա նշեց, որ Ջանիբեկ Հայրապետյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով։ Մեր հարցին ի պատասխան՝ նշեց, որ դեպքը, որի համար ձերբակալել էն Հայրապետյանին, կապված է 2016 թվականին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։ Դատախազությունը կալանքի միջնորդություն է ուղարկել դատարան։
Նշենք, որ Հայրապետյանի հոդվածը դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելուն կամ առողջությանը այլ ծանր վնաս պատճառելուն է առնչվում։
Ջանիբեկյանը 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։