«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով հրավիրված հրատապ դատական նիստը հետաձգվել է։ Գործով դատավոր Վահե Միսկարյանը հայտարարեց, որ այն կկայանա նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։30-ին։
Դատավորը նշեց, որ բժշկական հանձնաժողովը կունենա 10 անդամ։ Այսօրվա նիստում հաստատվեցին հանձնաժողովի միայն 5 անդամները:
Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է։
Նշենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբանը տեղեկացրել էր, որ այսօր հրատապ նիստ է հրավիրվել։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հունիսի 18-ին, համացանցում հայտնվել էր մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանն աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը նա ձերբակալվեց։
Արմեն Չարչյանը 15 մլն գրավի դիմաց ազատ է հարձակվել, հետո դարձյալ կալանավորվել։
Նա փաստաբանը հայտնում է, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսոր Չարչյանի վիճակը ծանր է։