Սեպտեմբերի 23-ին էլ Նուրսուլթանում Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպմանը Հայաստանի գլխավոր դատախազն առաջարկել է ստեղծել սահմանային միջադեպերը զսպող եռակողմ մեխանիզմ, ինչի վերաբերյալ Առաջին ալիքի հետ զրույցում դատախազը մանրամասներ է հայտնել:
«Իմ առաջարկությունն ընդունվել է, ողջունվել է իմ գործընկերոջ՝ ՌԴ դատախազի կողմից, համաձայնություն է տվել նաև Ադրբեջանի գլխավոր դատախազը և դրա արդյունքում պետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքով, պայմանավորվածություն ձեռք բերել, ինչը, իհարկե, հեշտ չէ: Արցախում՝ Մարտակերտի շրջանում տրակտորի վարորդի սպանություն ունեցանք: Ռուսաստանի գործընկերները հայտնել են, որ կկապվեն Ադրբեջանի հետ: Նշածս մեխանիզմների դրական ազդեցությունը կլինի, երբ յուրաքանչյուր նման դեպք բացահայտվի, և մեղավորը պատասխանատվության ենթարկվի: Ընդ որում՝ երկուստեք, յուրաքանչյուր զինծառայող պետք է իմանա, որ ձեռքբերված պայմանավորվածությունների հանցավոր խախտումը արժանանալու է քրեաիրավական հետևանքի»,-ասաց նա:
Նա նշել է, որ իրավական ոլորտի փաստաթղթաշրջանառության կեսից ավելին բաժին է հասնում ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին: