Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնանակության հիմք հանդիսացած հոդվածը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում։
Հիշեցնենք, որ 2021 թ.-ի մարտին նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան հոդվածի համաձայն ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վարչապետի որոշումը։ Նախագահը որոշումն ուղարկել էր Սահմանադրական դատարանը։
Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է սահմանադրությանը: