Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Նշենք, որ Արա Մկրտչյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։
Բացի այս, Արա Մկրտչյանը, գույքը վնասելու սպառնալիքով համայնքի բնակիչներին հարկադրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել:
Հավելենք, որ Քասախի համայնքի ղեկավարը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։
Հիշեցնենք, որ սկզբում դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Որոշումը, սակայն, դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ բավարարել է այն և Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացրել։