ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակել կալանքից։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը ձերբակալվել է։ Նա նշել էր, որ Ջանիբեկ Հայրապետյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով։
Մեր հարցին ի պատասխան՝ նա նշել թէր, որ դեպքը, որի համար ձերբակալել էն Հայրապետյանին, կապված է 2016 թվականին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։ Դատախազությունը կալանքի միջնորդություն է ուղարկել դատարան։ Հաջորդ օրը Հայրապետյանը կալանավորվել էր: