Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Դատական գործի նկարագրության մեջ, մասնավորապես, ասված է.
Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Դատական գործի նկարագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հակոբ Թելմանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել»:
Հակոբ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Գործը մակագրված է դատավոր Մնացական Մարտիրոսյանին: