Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել է. նրան բերման են ենթարկել ոստիկանություն։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021թ. սեպտեմբերի 17֊ից։
Հավելենք, որ Սպարտակ Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է։