«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների փոխանցումները վիճահարույց են։ Կառավարությունը պետք է պատասխանի, արդյո՞ք այդ միջոցները ծառայել են իրենց նպատակներին, թե՝ ոչ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա հայտնեց, որ հիմնադրամի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրելու ենք՝ պատասխանելու Քննիչ հանձնաժողովի հարցերին։
«Ֆինանսների նախարարությունների հաշվետվությամբ հիմնադրամի գումարները ծախսվել են առողջապահական, ֆինանսական, սոցիալական աջակցության համար։ Բայց ինչո՞ւ է այդ գումարը փոխանցվել Կառավարությանը, այլ ոչ հիմնադրամի կողմից է հոգացել այդ ծախսերը»,-նշեց Մինասյանը։