Քիչ առաջ Մասիսի ոստիկանությունից դուրս եկան «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածու Կարեն Սարգսյանը և դաշինքի համակիրները, ովքեր անհասկանալի պատճառներով բերման էին ենթարկվել Մասիսի ոստիկանության բաժին:
Այս մասին հայտնել են «Դավիթ Համբարձումյան» դաշինքի Facebook-յան էջում:
Ավելի վաղ Առաջին ալիքի հետ զրույցում Ոստիկանությունից հաստատել էին, որ Այնթափ համայնքից բերման ենթարկվածներ կան: Այնթապից 4 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը կասկածանքով:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ մի շարք մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Մասիսում համայնքապետի համար պայքարում է 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: