Դատախազությունը ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա նշել է, որ հրապարակումները ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։
Հիշեցնենք, որ այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ-ում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել է, որ քսան հոգի, այդ թվում՝ պատգամավորներ, ծեծել են օգնականների, փորձագետների կարգավիճակ ունեցող իրենց խմբակցության ներկայացուցիչներին։