Shamshyan.com-ի տեղեկություններով՝ 2 օր է, in9 ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։
Նշենք, որ ՀՀ քրեական օրեսգրքի 188-րդ հոդվածը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրությանը` առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով:
Այս հոդվածով կատարվա հանցագործությունը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով: