«Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Նա նշեց, որ Վանեցյանը որպես վկա է կանչվել ԱԱԾ մի գործի առնչությամբ, որի հետ կապ չունի։ Հակոբյանն ասաց, որ գործի հետ կապված այլ մանրամասներ իրավունք չունի ասել։