Քառասունչորսօրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի հիշատակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք քաղաքականություն մտնել։
«Ես Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն եմ, լիարժեք ծավալով իրականացնում եմ իմ լիազորությունները»,- ասաց Թաթոյանը՝ խնդրելով միայն միջոցառման թեմայով հարցեր տալ և հաշվի առնել օրվա խորհուրդը։
Armenia Today-ի հարցին, թե փետրվարից հետո, երբ լրանում է ՄԻՊ-ի պաշտոնավարման ժակմետը, կանցնի՞ արդյոք քաղաքականություն՝ Թաթոյանը նույպես չպատասխանեց և հեռացավ։