Դեկտեմբերի 18-ին թալանել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում գտնվող ամառանոցը։ Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Գողության հետ կապված գործով կա ձերբակալված»,-նշել է Թադևոսյանը՝ հավելելով, որ մանրամասն տեղեկությունն ավելի ուշ կհաղորդվի։