2021թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի(անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Լիահույս եմ, որ վարույթն իրականացնող մարմինը կիրականացնի օբյեկտիվ նախաքննություն»,-նշել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ-ում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել է, որ քսան հոգի, այդ թվում՝ պատգամավորներ, ծեծել են օգնականների, փորձագետների կարգավիճակ ունեցող իրենց խմբակցության ներկայացուցիչներին։