Սահմանային բնակչության անվտանգության հետ կապված ՀՀ պետական քաղաքականությունն ընթանում է սխալ ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ բնակչության անվտանգության վերաբերյալ հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այս բոլոր խախտումների իրական պատճառը Ադրբեջանի հակահայ քարոզչությունն է։ Սա ոչ թե լոկ հռետորաբանություն է, այլ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ կենսագործվող պետական քաղաքականություն»,-նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ բոլոր ոլորտներում՝ գիտության, կրթության, մշակութային այդ քարոզը տարվում է։
Ըստ նրա՝ սա նպատակային քաղաքականություն է՝ արմենոֆոբիան ակտիվ պահել Ադրբեջանում՝ բնակչությանը շեղելու մի շարք խնդիրներից։
«Սա քաղաքականություն է, որը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին նաև ողջ աշխարհում»,-հայտարարեց Թաթոյանը։