• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2023 07:12
  • 387.22
  • 416.92
  • 4.78
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ՄԻՊ-ի գործունեությունը չլուսաբանելու հարցով Արման Թաթոյանը գրություններ է ուղարկել

Իրավունք,
13 Հունվար 2022 11:46
ShareShareShare
Наш Telegram
Հերթական ապացույցներն՝ Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերաբերյալ
telegram

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն օրենսդրության խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը ստեղծում է Հանրային հեռարձակողի խորհրդի ու Հ1-ի համաձայնեցված քաղաքականության հիմնավոր ենթադրություն։ Ուղարկվել են գրություններ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու և մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով։

2021թ. դեկտեմբերի 28-ի ծավալուն հայտարարությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էր շուրջ 5 ամիսների նպատակային մշտադիտարկման արդյունքները՝ շեշտելով, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, իր «Լուրեր» թողարկումներում շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։

Այս հայտարարությունից հետո վիճակը նույնն է ու նույնիսկ ավելի է վատացել:
Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ հայտարարություններ, վերլուծություններ, զեկույցներ ու հանրային իրազեկման աշխատանքները հանրությանը հասանելի չդարձնելուն, մարդկանց իրենց իրավունքներին վերաբերող հարցերը, խնդիրների լուծման առաջարկները հանրությունից թաքցնելուն՝ սկսած վիրավորանքի ու ատելության դեմ պայքարից, կանանց ու երեխաների, բանտերում ու հոգեբուժարաններում մարդկանց իրավունքներից մինչև սահմանային բնակիչների անվտանգություն:

Հատկապես «փակ» է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման եթերն այն հայտարարությունների համար, որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին:
Սրանով ոչ միայն չի խթանվում ճիշտ հանրային դիսկուրս և քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, այլ նաև Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում մարդկանց չի ներկայացվում, թե մարդու իրավունքների տեսանկյունից ադրբեջանական զինված ծառայողներին ինչ եղանակներ կան հեռացնելու ՀՀ գյուղերի մոտից ու ճանապարհներից: Չի զարգացվում քննարկում այն մասին, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը իրար լրացնող երևույթներ են: Սրան էլ ավելանում է այն, որ քիչ չեն հարցերը, որոնք Սահմանադրության և օրենքների ուժով գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ իրազեկման տիրույթում. այսինքն` որևէ այլ աղբյուրից այդ տվյալները ստանալ հնարավոր չէ:

Արդեն տևական ժամանակ լուսաբանման անտեսումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս կերպ խոչընդոտվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը:

Այս քաղաքականությամբ խախտվում են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ԵԽԽՎ, ԵԽ նախարարների կոմիտեի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային պահանջներ: Ոտնահարվում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու, խոսքի ազատության և մի շարք այլ սահմանադրական դրույթներ:

Անտեսվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լուսաբանումն ու բարձր հանրային հասանելիությունը երկրի ժողովրդավարության կարևոր ցուցիչ է և ընկած է հաստատության միջազգային ակրեդիտացիայի հիմքում: Այսինքն՝ խոսքը ինստիտուցիոնալ վերաբերմունքի մասին է: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մանրամասն հարցեր են առաջադրվել յուրաքանչյուր իրավասու մարմնի իր իրավասությունների մասով։

Հանրային հեռարձակողի խորհրդին ուղղված գրությամբ հատուկ շեշտվել է, որ բարձրացված մտահոգությունները հիմնավոր կերպով չփարատելու դեպքում Պաշտպանի մշտադիտարկման արդյունքների հաշվառմամբ՝ ստեղծված ու շարունակվող մտահոգիչ իրավիճակն ընկալվելու է որպես Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության արդյունք: Առկա օբյեկտիվ գործոններն արդեն իսկ ստեղծում են նման հիմնավոր ենթադրություն: Ստացվում է` «դաս» է տրվում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելու առումով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Մինչդեռ, հաշվի չի առնվում նաև, որ մարդու իրավունքների խնդիրները օբյեկտիվ լուսաբանելը, հանրային դիսկուրսը, այդ թվում՝ քննադատական տեղեկություններով խթանելը պետության պոզիտիվ պարտավորություն է, որ այս դեպքում պարտավոր են ապահովել Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային հեռարձակողի խորհուրդը»,-ասված է հայտարարության մեջ։

telegram
Tags: ԼուրերՀ1ՄԻՊ

Առնչվող Նորություններ

«Երևանի գինու օրեր»-ի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

«Երևանի գինու օրեր»-ի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

04 Հունիս 2023 13:11

Հունիսի 4-ին «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը դադարեցրել է միջադեպին մասնակից...

Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել է․ Աբրահամյան

Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել է․ Աբրահամյան

02 Հունիս 2023 21:36

Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել է, Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Դիլիջանի քրեական...

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության քրգործի շրջանակներում․ Քյարամյան

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության քրգործի շրջանակներում․ Քյարամյան

02 Հունիս 2023 19:57

Առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում հայտնել է...

Դիլիջանի քրեական հետախուզության պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ դատախազություն

Դիլիջանի քրեական հետախուզության պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ դատախազություն

02 Հունիս 2023 19:10

Տավուշի մարզի դատախազի որոշմամբ՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում է ՀՀ...

«Ապօրինի որդեգրումների» վերաբերյալ քրեական գործը 11 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Մայրը ննջասենյակի պատուհանից 11-ամսական տղայի հետ ցած է նետվել. ՔԿ

02 Հունիս 2023 11:38

Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել...

ԵՊՀ-ում և այլ բուհերում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

ԵՊՀ-ում և այլ բուհերում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

02 Հունիս 2023 10:28

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԵՊՀ-ում և Հայաստանի մյուս բուհերում կաշառքի գործով աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում: Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ...

Ավելին
  • Լուրեր
Ի՞նչ հագնել հունիսին. 5 պատրաստի լուք, որոնք հեշտ է կրկնել

Ի՞նչ հագնել հունիսին. 5 պատրաստի լուք, որոնք հեշտ է կրկնել

05 Հունիս 2023 00:14
Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

04 Հունիս 2023 23:44
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Զենք գնելու շուրջ ինտենսիվ քննարկումներ և արդյունքներ կան․ ԱԽ քարտուղար

04 Հունիս 2023 23:14

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

04 Հունիս 2023 22:28
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր․ Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հնարավոր է խաղաղության պայմանագիրը կնքվի տարեվերջին

04 Հունիս 2023 22:00
«Թափանցիկ քաղաքի հեքիաթը». ներկայացում՝ բոլորի համար

«Թափանցիկ քաղաքի հեքիաթը». ներկայացում՝ բոլորի համար

04 Հունիս 2023 21:13
Азербайджанские военные обстреляли жителей двух сел Мартунинского района Арцаха

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին

04 Հունիս 2023 20:45
Ջոկովիչը հաղթեց Roland Garros-ում․ նա կմրցի Խաչանովի հետ

Ջոկովիչը հաղթեց Roland Garros-ում․ նա կմրցի Խաչանովի հետ

04 Հունիս 2023 20:12
Ո՞րն է ամենակալորիական միրգը

Ո՞րն է ամենակալորիական միրգը

04 Հունիս 2023 19:40
Կարեն Խաչանովը՝ US օpen-ի քառորդ եզրափակիչում  

Կարեն Խաչանովը դուրս է եկել Roland Garros-ի 1/4 եզրափակիչ

04 Հունիս 2023 19:16
Կախվածության աստղագուշակ. ինչն է քեզ «պատանդ պահում»

Կախվածության աստղագուշակ. ինչն է քեզ «պատանդ պահում»

04 Հունիս 2023 18:00
Ո՞րն է եղել Հնդկաստանում գնացքների բախման պատճառը․ մանրամասներ

Ո՞րն է եղել Հնդկաստանում գնացքների բախման պատճառը․ մանրամասներ

04 Հունիս 2023 17:02
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք․ ԱՀ ՊԲ

Արցախում արձանագրվել է հրադադարի խախտման դեպք, Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել ապատեղեկատվությամբ․ ԱՀ ՊՆ

04 Հունիս 2023 16:15
«Սլավ Գրուպ» ՍՊԸ-ի առաքիչի կողմից հետիոտնային անցման վրա վրաերթի ենթարկված անձը մահացել է

«Սլավ Գրուպ» ՍՊԸ-ի առաքիչի կողմից հետիոտնային անցման վրա վրաերթի ենթարկված անձը մահացել է

04 Հունիս 2023 15:45
Մահացել է «1+1» ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպը

Մահացել է «1+1» ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպը

04 Հունիս 2023 14:28

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն առաջիկա օրերին

04 Հունիս 2023 13:50
«Երևանի գինու օրեր»-ի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

«Երևանի գինու օրեր»-ի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

04 Հունիս 2023 13:11
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 5-ից 11-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 5-ից 11-ը

04 Հունիս 2023 12:35
Ի՞նչ հագնել հունիսին. 5 պատրաստի լուք, որոնք հեշտ է կրկնել
Ոճ

Ի՞նչ հագնել հունիսին. 5 պատրաստի լուք, որոնք հեշտ է կրկնել

05 Հունիս 2023 00:14

Ամռան սկիզբը երկար սպասված շրջան է, բայց հաճախ ուղեկցվում է փոփոխական եղանակով։ Ձեր ամենօրյա աշխատանքը հեշտացնելու համար Thesymbol.ru-ն 5 հիանալի...

Կարդալ
Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան
Քաղաքականություն

Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

04 Հունիս 2023 23:44

Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայություններն իրականացվելու են ՀՀ ծառայությունների կողմից, կարծում եմ՝ սա հստակ է բոլոր...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ