Դատավորների միության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Ազարյանը
Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:
«Դատական համակարգը, Ա. Ազարյանին ընտրելով, վերջապես ինստիտուցիոնալ կերպով և պատշաճ միասնականությամբ հակազդեց իր նկատմամբ այս տարիների ընթացքում կազմակերպված հետապնդմանը: Շնորհավորում եմ բոլոր Անկախ ու արժանապատիվ դատավորներին»,- նշել է իրավագետը։