Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց «Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործի քննությունը։
Դատարանը՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, Սուքիասյանին պարտավորեցրել է ապացուցել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խաղատանը կորցրել է ավելի քան 100 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանն այս տարվա օգոստոսի 25-ին Ազգային ժողովի նիստում, անդրադառնալով «նախկինների» օրոք կոռուպցիայի թեմային, ասել էր, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին Բադեն-Բադեն կազինոյում 100 միլիոն դոլար է տանուլ է տվել:
Դատարանը նաև պարտավորեցրել է հայցվորին ապացուցել, որ Խաչատուր Սուքիասյանի ներկայացրած փաստերը վարկաբեկում են իր պատիվն ու արժանապատվությունը։
Եթե Խաչատուր Սուքիասյանը չկարողանա ապացուցել իր խոսքերի ճշմարտացիությունը, նա ստիպված կլինի հերքել այդ հայտարարությունը ԱԺ հաջորդ նիստում։ Հերքումը պետք է հրապարակվի նաև առնվազն 1000 օրինակ տպաքանակով լրատվամիջոցներում։ Սուքիասյանը որպես փոխհատուցում պետք է վճարի 1 մլն դրամ՝ այս գումարը պետք է փոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։