Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ Դատարանի հրապարակած որոշման մեջ նշվում է, որ դատավճիռը վերջնական է, սակայն դրանում կարող են խմբագրական փոփոխություններ կատարվել։
«Գործը վերաբերում է 2008թ.փետրվարի 19-ի վիճահարույց նախագահական ընտրություններին հաջորդող բողոքի շարժմանը, դիմողի դատապարտմանը։ Մասնավորապես, դիմումատուն դիմել է 2009 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2010 թվականի հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածում իրեն կալանքի տակ պահելու իրավազորության և դիմումատուի՝ կարծիքների արտահայտման և խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը միջամտելու մասին»,- ասված է ՄԻԵԴ-ի հաղորդագրության մեջ:
ՄԻԵԴ-ի վճռով ճանաչվում է, որ «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով տեղի է ունեցել կոնվենցիայի 11-րդ հոդվածի (հավաքների և միավորումների ազատություն) և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում: Այսպիսով, դատարանը ճանաչել է Փաշինյանի իրավունքների խախտումը խոսքի ազատության, անձնական անձեռնմխելիության և հավաքների ազատության մասով։
Պետության դեմ դրամական փոխհատուցման հայց այժմ արդեն Հայաստանի գործող վարչապետը չի ներկայացրել։