Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը կալանավորել է Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթել»-ում վերելակի ընկնելու հետևանքով զոհված երկու հայաստանցի աշխատողների ղեկավարին: Այս մասին ТАСС-ին հայտնել են դատարանից։
«Դատարանը երկու ամսով խափանման միջոց է ընտրել Գելաշվիլի Դ.Բ.-ի նկատմամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Գելաշվիլիին մեղադրանք է առաջադրվել շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները խախտելու համար, որոնք հանգեցրել են երկու կամ ավելի անձանց մահվան (ՌԴ ՔՕ 216 հոդվածի 3-րդ մաս)։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթելում» վերելակ է ընկել, ինչի հետևանքով զոհվել են վերանորոգման աշխատանքներ իրականացնող Հայաստանի երկու քաղաքացիներ: