«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արտակ Սարգսյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարության խոսնակ Մարիամ Մելքումյանը՝ հայտնելով նաև, որ տեղեկություններ չունի, թե ինչ քրեկան գործի շրջանակներում է բերման ենթարկվել Սարգսյանը։