«Հայաստանում իրավիճակ է ձևավորվել, որ նայում ենք, որ դատավորին, որ մակագրվել է գործը, հասարակությանն արդեն պարզ է, թե ինչ վճիռ է կայացվելու։ Հենց գործը մակագրվեց դատավոր Մխիթարյանին, մենք համոզված էինք, որ Մանվել Փարամազյանը և Առուշ Առուշանյանը կալանավորվելու են»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով Առուշ Առուշանյանի կալանքի՝ անփոփոխ թողնելու դատարանի որոշմանը։
Ինչ վերաբերում է դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը, պատգամավորն ասաց․ «Դատավորին, որ կալանավորել են, այդտեղ հիմքն այն է, որ ծանուցել է մեղադրյալին, բայց նրան չի թույլատրել, որպեսզի ինքն իր ազատ խոսքն ասի դատարանում։ Հիմա իմ դեպքի հետ կապված ասեմ՝ ինձ ո՛չ ծանուցել են, ո՛չ դատական նիստին ներկա եմ եղել, ո՛չ էլ իմ ազատ խոսքը կարողացել եմ ասել, և ինձ կալանավորել են, Արմեն Դանիելյանն ինչո՞ւ կալանավորված չէ։ Հստակ փաստ ասում եմ, որ այնտեղ, այն վկան, որ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմուք է տվել, իրենց վկան էր, դրա համար կալանավորել են, իսկ որ ես էի, իրենցը չեմ, դրա համար Արմեն Դանիելյանին չեն կալանավորում»։