Խուզարկություն է իրականացվում Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նա հայտնեց, որ գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն այս պահին չեմ կարող հայտնել»,- ասաց Օհանջանյանը։