SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Սիլվա Խ.-ի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Լուսինե Ալավերդյանը՝ դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Սիլվա Խ.-ն, ով կասկածվում է ապրիլի 25-ին իր 2-ամյա աղջնակին Դեբեդ գետը նետելու (սպանության փորձ) մեջ, կալանավորվել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նրան տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ «Աբովյանի կանանց» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննական բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։