ԵՄ պատվիրակությունն այս հարցն արդեն ուղղել է իշխանություններին՝ ընդգծելով, որ կարևոր է ապահովել, որպեսզի ոստիկանները զերծ մնան անհամաչափ ուժի գործադրումից։ Ինչպես հայտնի է ԵՄ պատվիրակությանը, նշված երկու գործերով Գլխավոր դատախազությունը նախաձեռնել է հետաքննություն։ ԵՄ պատվիրակությունը սերտ կապի մեջ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և ուշադիր հետևում է իրավիճակին։ Այս մասին 168.am-ը գրավոր հարցման ի պատասխան հայտնել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
«Իրավապահ մարմինները և ոստիկանական ուժերը պետք է հարգանք ցուցաբերեն բոլոր համապատասխան օրենքների նկատմամբ և դրանց համապատասխան դրսևորեն վարվելակերպ։ Իրավունքի գերակայության նկատմամբ հավատարմությունը վերաբերելի է ոստիկանությանը ճիշտ այնքանով, որքանով հասարակության յուրաքանչյուր անդամին։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղված ԵՄ աջակցությունը, ի լրումն այլ հարցերի, կենտրոնացել է նաև քաղաքականության վարման վրա և ոստիկանության գործողությունների համապատասխանությանը իրավունքի պահանջներին»,-հայտնում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։