ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժեց Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը»,-հայտնել է փաստաբանը։
Այսօր ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի դիմաց նրա բազմաթիվ ընկերներ սպասում էին դատավորի որոշման հրապարակմանը։