Չնայած այն հանգամանքին, որ Շուշին օկուպացված է, մենք նշում ենք եռատոնը, որովհետև պատմական իրողությունները, որոնք արդեն իսկ տեղի են ունեցել, ինչպիսին Շուշիի ազատագրումն է, մեզ համար տոն են։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը։
Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին իշխանությունների հատարարության հետ կապված հարցին Քյարամյանը չպատասխանեց՝ ասելով, որ իրեն Քննչական կոմիտեի գործունեության մասին հարց ուղղեն, իսկ քաղաքական հարցերին քաղաքական ղեկավարությունը կպատասխանի։
«Պետք է խնդրեմ մանիպուլյատիվ հարցեր՝ կապված մեր հայենիքի հետ, չտալ»,- ասաց նա, ինչից հետո լրագրողները հարցրին Փաշինյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու գործի մասին, որը ՔԿ-ում է։
Քյարամյանն ասաց, որ գործը ՔԿ զինվորական վարչությունում է, ծանոթանալուց հետո գործի քննությունը կընթանա, նոր է վարույթ ընդունվել։
Մանրամասները՝ տեսանյութում։