Ռուսաստանի ՆԳՆ-ը քրեական հոդվածով հետախուզում է հայտարարել «Ի՞նչ. Որտե՞ղ․ Ե՞րբ» հաղորդման մասնակից Ռովշան Ասկերովին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին։
Նա հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով, ասված է հարցման պատասխանում։ Ո՞ր հոդվածի մասին է խոսքը, չի նշվում։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն Ասկերովի դեմ քրեական գործ էր հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 354.1-ի 4-րդ մասով: ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի սկզբին Ասկերովը սոցցանցում կեղծ տեղեկատվություն է հրապարակել, որը վիրավորում և վարկաբեկում է Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը։
Ապրիլի վերջին «Игра-ТВ» հեռուստաընկերության հաղորդումների պրոդյուսերի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորյա Սելիվանովան պարբերականին ասել է, որ Ռովշան Ասկերովը չի մասնակցում ծրագրին և վաղուց հեռացել է Ռուսաստանից։