Դատախազությունից այսօր հայտնել են, որ մայիսի 8-ին ընդդիմության կողմից Շիրակի մարզ կատարված ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի ունեցած խուլիգանության միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել կալանքը, մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:
Դատխազությունից հայտնում են նաև, որ 2022թ. մայիսի 11-ին կազմակերպված երթի ընթացքում հավաքի մասնակիցների կողմից Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը փակելու ակցիայի մասնակիցներից մեկը բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ, սպառնալիքներ տալով՝ փորձել է գլխով հարվածել ոստիկաններին: Նշված գործողություները կատարելու կասկածանքով վերջինս ձերբակալվել է:
Քննվող քրեական գործերով նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 14 անձի, որոնցից 7-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։