Ոստիկանապետը փոխանցեց, որ մեկ հոգու հոգու գործունեություն կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, կան մեկ տասնյակից ավել քրեական գործեր։ Այս մասին ոստիկանապետի հետ հանդիպումից հետո հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտնեց, որ տուգանային հրապարակ տարված մեքենաները կվերադարձվեն իրենց տերերին։ Սաղաթելյանը նշեց նաև, որ ոստիկանապետը հավաստիացրել է, որ լուրջ ուշադրություն կդարձվեն բռնությունների դեպքերի կանխմանը։
«Մենք համարում ենք, որ մեր պահանջները հիմնական մասը բավարարված է։ Մենք պայքարում ենք կոնկրետ մեկ մարդու հեռացման համար»,-նշեց Սաղաթելյանը։