Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ ԲԴԽ-ից հայտնում են, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը 26.05.2022 թվականին մտել է օրինական ուժի մեջ։
Հետևաբար, ըստ ԲԴԽ-ի, մայիսի 27-ին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին՝ դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից բերման են ենթարկվել «Սասնա ծռեր» խմբավորման մի շարք անդամներ։ Համապատասխան ահազանգերը հնչեցրել էին փաստաբաններ Զարուհի Փոստանջյանը և Մուշեղ Շուշանյանը։