Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ սեռական բռնության և ծեծի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Ինչպես հայտնել է ТАСС-ի իրավապահ մարմնի աղբյուրը, ՔԿ-ն խստացրել է նրա մեղադրանքը և ավելացրել պոռնկագրական նյութի տարածման հոդվածը։
«Միխայիլ Խաչատրյանի պաշտպաններին մեղադրանք է առաջադրվել դուստրերի նկատմամբ սեռական ոտնձգությունների և ծեծի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նախաքննության ընթացքում հաստատվել է նաև մեղադրյալի կողմից պոռնկագրական նյութերի տարածման մեկ այլ փաստ, ինչի մասին պաշտոնապես ծանուցվել են նրա փաստաբանները», – պատմել է գործակալության զրուցակիցը: Միխայիլ Խաչատուրյանի գործի հետ ծանոթանալու մասին արձանագրության ստորագրումից հետո այն կուղարկվի Գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։ Եթե դատախազը համարի, որ հետաքննության ընթացքում խախտումներ չեն եղել, քրեական գործը կուղարկվի դատարան:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Խաչատուրյան քույրերի փաստաբաններն արդեն ծանոթացել են գործի նյութերին։
Իր հերթին Խաչատուրյանի պաշտպանությունը ТАСС-ին հաստատել է նրա նկատմամբ քրեական գործի հետաքննության ավարտը։ Դրա հետ մեկտեղ փաստաբան Օլգա Խալիկովան ТАСС-ին հայտնել է, որ իր պաշտպանյալի մեղքի ապացույցներ չկան, պաշտպանությունը համաձայն չէ հետաքննության եզրակացությունների հետ: «Կենսաբանական հետքեր, որոնք կհաստատեն աղջիկների նկատմամբ սեռական բռնությունը, չեն եղել և չեն կարող լինել», – պատմել է նա:
Նրա խոսքով՝ քննությամբ պարզվել է, որ քույրերը օգտվել են հոր հեռախոսից և կարող էին իրենք ուղարկել պոռնոգրաֆիկ հոլովակ, ինչպես նաև դատական բժշկական փորձաքննություններ չեն անցկացվել «սեռական օրգանների շրջանում ենթադրյալ բռնությունից նրանց մոտ վնասվածքների առկայության մասին, որում նրանք մեղադրում են իրենց հորը»:
Անցյալ տարվա մարտին ՌԴ ՔԿ – ն պաշտոնապես տեղեկացրել էր քույրերի պաշտպանությանը իրենց հոր դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Այդ ժամանակ նրան մեղադրում էին սեռական բնույթի ոտնձգությունների և գործողությունների համար։ Ինչպես ТАСС-ին հայտնել են աղջիկների փաստաբանները, նրանց պաշտպանյալները տուժող են ճանաչվել: Եթե Խաչատուրյանին մեղավոր ճանաչեն, «ապա դա կլինի ապացույց, որ Խաչատրույան քույրերը գտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում», նշել են իրավաբանները։
2020թ. փետրվարին քննությամբ որոշում է կայացվել Խաչատուրյանի մահվան կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ 2020թ. դեկտեմբերի 4-ին Մոսկվայի Բասմանի դատարանը քննիչի գործողություններն անօրինական է ճանաչել։
Այդ հանգամանքների ստուգումն իրականացվել է 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի փետրվարը: Ինչպես հետևում է ստուգման նյութերից, 2014 թվականի նոյեմբերից, ինչպես նաև մոր բացակայությամբ համատեղ բնակության ողջ ընթացքում, այդ թվում՝ իր մահվան օրը, Խաչատուրյանը դուստրերի նկատմամբ դաժան վերաբերմունք է թույլ տվել, պարբերաբար ծեծի ենթարկել նրանց, նվաստացրել, սպառնացել ֆիզիկական բռնության պատճառմամբ, սեռական բնույթի գործողություններ կատարել նրանց հետ, ինչի հետևանքով աղջիկների մոտ վատ վերաբերմունքի և հետտրավմատիկ սթրեսային խանգարման համախտանիշի տեսքով խանգարումներ են առաջացել: