«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին:
Թե ի՞նչ հիմքով է Սարգսյանը ձերբակալվել, պարբերականը չի հայտնում:
Հավելենք, որ Սարգսյան ընտանիքի բոլոր տղամարդիկ անցնում են տարբեր քրեական գործերով, իսկ Հայկ Սարգսյանի մեծ եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, դատապարտված է: