ՌԴ Օրենբուրգի մարզից և Հայաստանից Վոլոգդչինա ժամանած կողոպտիչները իրենց հանցագործությունները կատարել են անցյալ տարվա սկզբին:
Սկզբում նրանք բացել են Վոլոգդայի Իլյուշինի փողոցում գտնվող վճարային տերմինալը և այնտեղից վերցրել 7 հազար 600 ռուբլի: Այնուհետև կոտրել են Ռազինի փողոցի տերմինալը և հափշտակելով 30 հազար 800 ռուբլի, իսկ հետո գնացել են Չերեպովեց և նմանատիպ հափշտակություն են կատարել այնտեղից։
Տղամարդկանց ձերբակալել և նրանց մեղադրանք են առաջադրել «գողություն« և «գողության փորձի» հոդվածներով: Դատարանը առաջին գողին դատապարտել է 7 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, իսկ երկրորդին՝ 3,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում:
Բացի այդ, ամբաստանյալներից նյութական վնաս են գանձել տուժած ձեռնարկատերերի և բանկի օգտին: