Հուլիսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։ Այս մաիսն հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Տիկին Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով տիկին Մասկալկովային կատարած կարևորագույն աշխատանքի համար, գործընկերոջը ներկայացրել է ՄԻՊ հաստատության ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ հետպատերազմյան շրջանում ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ընտանիքների հետ հանդիպումների արդյունքները։
Պաշտպանը Ռուսաստանի Դաշնության hանձնակատարի աջակցությունն է հայցել Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի ապահովմանն աջակցելու ու անհետ կորած անձանց վերաբերյալ ընտանիքներին տեղեկություններ փոխանցելու հարցերում։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև հզորացնելու գործող բազմակողմ համագործակցության հարթակները, ինչպես նաև մշակելու առավել ընդլայնված համագործակցության նոր ձևաչափ։
Տիկին Մոսկալկովան հրավիրել է Պաշտպանին մասնակցելու Օմբուդսմանների Եվրասիական դաշինքի տարեկան նիստին, որը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի վերջին Մոսկվայում: Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է հրավերը։